Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Գալաթասարայի» հարձակվող Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերը:
Թուրքական Sabah Spor-ի փոխանցմամբ՝ ակումբը ցանկանում է առաջարկել 15 միլիոն եվրո, գումարած կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի տրանսֆերը, որպեսզի Նիկոլո Ձանիոլոյին վերադարձնի հայրենիք:
23-ամյա Ձանիոլոն փետրվարին հեռացավ «Ռոմայից» և 15 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Գալաթասարայ»:
Ձանիոլոն Թուրքիայի առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում, խփել է 5 գոլ։