«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից, հայտնում է The Athletic-ը:
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, պաշտպաններ Կայլ Ուոքերը, Այմերիկ Լյապորտը և եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզը մոտ են ակումբից հեռանալուն։
Բացի այդ, մանչեսթերյան թիմի շարքերը կարող են լքել Ժուաու Կանսելուն, ինչպես նաև կիսապաշտպաններ Բերնարդու Սիլվան և Իլկայ Գյունդողանը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» թրեբլի հեղինակ դարձավ: