Կայ Հավերցը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Արսենալը» լրջորեն ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցին, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցությունները լավ են ընթանում։ «Չելսին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 60 միլիոն ֆունտ (70,2 միլիոն եվրո): Անձամբ Հավերցը, ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»։

24-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից, նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: