Ռոմելու Լուկակուն իր որոշման մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ակումբին

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», մերժել է Սաուդյան Արաբիայի առատաձեռն առաջարկը։

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, 30-ամյա բելգիացին հրաժարվել է «Ալ-Հիլալից», ով ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 25 միլիոն եվրո աշխատավարձով։

Նշվում է, որ Լուկակուն հետաքրքրված է շարունակելու խաղալ «Ինտերում» և սպասում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը համաձայնության գա «Չելսիի» հետ իր պայմանագրի մարման շուրջ։