Ալեքսանդր Պետրակովի և Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը՝ հունիսի 15-ին

Հունիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը։

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Քարդիֆի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 20։30-ին: Ասուլիսը կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ-ի պաշտոնական էջերում։