«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության ոլորտում։ Այս մասին իր էջերում գրում է The Guardian-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է դարպասապահ ձեռք բերել այս ամառ, իսկ Օնանան «կարմիր սատանաների» թիրախում է:
Արդեն երկար տարիներ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահը Դավիդ դե Խեան է։
Վերջերս իսպանացին պարբերաբար սխալներ է թույլ տալիս, ուստի մանկունիանցիները փոխարինող են փնտրում նրա համար:
Նշենք, որ transfermarkt պորտալը 27-ամյա Օնանայի տրանսֆերը գնահատում է 35 միլիոն եվրո։