Նաիր Թիկնիզյանը կրկին լավագույնն է «Լոկոմոտիվի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է թիմի մայիս և հունիս ամիսների լավագույն ֆուտբոլիստ։

24-ամյա ֆուտբոլիստը «երկաթուղայինների» կազմում հինգ խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։

Ապրիլին «Լոկոմոտիվի» երկրպագուները Թիկնիզյանին նույնպես ճանաչեցին ամսվա լավագույն ֆուտբոլիստ։