Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը լքել է ընտրանու ճամբարը

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը վնասվածք է ստացել: Պաշտպանը արդեն լքել է հավաքականի ճամբարը:

Նշենք, որ օրեր առաջ նույնպես վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կմրցի Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին կհյուրընկալի Լատվիային։