«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է TMW-ն։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» դիտարկում են կանադացուն գնելու տարբերակը՝ որպես այլընտրանք «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։ Մադրիդյան ակումբին չի գոհացնում անգլիացի հարձակվողի գինը։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատրաստվում է ուղիղ եթերում դիտել Դեյվիդի խաղը Կանադայի թիմի հետ։
Հարձակվողի գործող պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: