«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է Չեմպիոնների Լիգայում մյունխենյան թիմի ելույթների մասին։
«Չեմպիոնների Լիգան հաղթելու համար մի քիչ բախտ է պետք։ Շատ բարդ խումբ ունեինք, հեշտ չէր դրա միջով անցնելը։ Արդյունքում մենք պարտվեցինք ապագա հաղթողին և կխաղայինք Մադրիդի «Ռեալի» հետ կիսաեզրափակչում»,- Հայների խոսքերն է մեջբերում Bild-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց՝ «Մանչեսթեր Սիթիին»։