Հայտնի է Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան ՈՒԵՖԱ-ի Տեխնիկական դիտորդական խմբի կողմից ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Վրացի ֆուտբոլիստը տրանսֆերից հետո առաջին տարում օգնեց «Նապոլիին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել Իտալիայի առաջնությունում և ճանաչվել Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Նշենք, որ Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։