«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու տրանսֆերով հետաքրքրված են «Արսենալն» ու «Նյուքասլը»: «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 60 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիեզան որոշել է հեռանալ թուրինյան ակումբից։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։