ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական կազմը։
Խորհրդանշական հավաքականում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստները։
Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)
Պաշտպաններ՝ Կայլ Ուոքեր, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո (երկուսն էլ՝ «Ինտեր»)
Կիսապաշտպաններ՝ Ջոն Սթոունզ, Կևին Դե Բրույնե, Ռոդրի (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ՝ Բերնարդու Սիլվա, Էրլինգ Հոլանդ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»):
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նվաճեց տիտղոսը՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով «Ինտերին»: