«Բավարիան» հրաժարագին է սահմանել, որով պատրաստ է բաժանվել հարձակվող Սադիո Մանեից, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիները 31-ամյա հարձակվողին բաց կթողնեն մոտ 25-30 միլիոն եվրոյի դիմաց։
Այս առումով սենեգալցու հետ պայմանագիր կնքելու հիմնական թեկնածուն Մադրիդի «Ռեալն» է, որն կազմի ամրապնդման կարիք ունի Կարիմ Բենզեմայի «Ալ Իթթիհադ» հեռանալուց հետո։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել նախորդ ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։