Պաշտոնական․ Հուսեմ Աուարը տեղափոխվեց Իտալիա

Ալժիրցի կիսապաշտպան Հուսեմ Աուարը, ում պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է, կարիերան կշարունակի «Ռոմայում»։

Հռոմեացիների պաշտոնական կայքը հայտնել է 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։ Աուարը պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։

Աուարը «Լիոնի» սան է: Նա ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 233 հանդիպում, դարձել 41 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։