«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է տեղափոխվել Իտալիա։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, լոնդոնցիները պատրաստ են վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին, եթե նա դա խնդրի: Ժորժինյոյի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»։
Հաղորդվում է, որ հռոմեացիների համար կարող է խնդիր դառնալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը՝ տարեկան 6,5 միլիոն եվրո։ Սակայն «Լացիոն» կարող է լուծել այս հարցը՝ ֆուտբոլիստին ավելի երկար պայմանագիր առաջարկելով՝ ավելի ցածր աշխատավարձով։
Ժորժինյոն «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 12 միլիոն եվրոյի դիմաց։ Նա 2022/23 մրցաշրջանում «զինագործների» կազմում անցկացրել է 16 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։