Էկտոր Բելերինը մոտ է Իսպանիա վերադառնալուն

«Սպորտինգի» պաշտպան Էկտոր Բելերինը մոտ է «Բետիս» վերադառնալուն, հայտնում է Mundo Deportivo-ն:

Հրատարակության տվյալներով՝ Բելերինն արդեն բանակցություններ է վարել ակումբի հետ։ Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի չորս մրցաշրջանով:

Բելերինը «Բարսելոնայի» սան է։ Նա արդեն խաղացել է իսպանական ակումբում 2021-ից 2022 թվականներին։

Նախորդ մրցաշրջանում նա երեք հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» և 7 «Սպորտինգի» կազմում։

2022/23 մրցաշրջանի վերջում «Բետիսը» 60 միավորով զբաղեցրեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։