Կառլոս Տևես. «Նա ավելի քան որևէ մեկը տեղյակ էր, որ տուն վերադառնալը բարդ կլինի»

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը մեկնաբանել է ազգային հավաքականում իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ից «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշումը։

«Ինձ թվում է, որ Լեոն որոշում է կայացրել՝ հստակ հասկանալով իրավիճակը։ Նա չէր ցանկանում վերադառնալ «Բարսելոնա», որպեսզի իր թիմակիցները չկրճատեն աշխատավարձերը, և

Նա ավելի քան որևէ մեկը տեղյակ էր, որ տուն վերադառնալը բարդ կլինի: Կարծում եմ, որ ակումբը մեղավոր է։

Արդյունքում Լեոն ընտրեց Ամերիկայի առաջնությունը։ Նրան դուր է գալիս Մայամին, որտեղ ինքն ու իր ընտանիքը հանգիստ կլինեն»,- ասել է Տևեսը ESPN-ին։