Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» իր առաջին մրցաշրջանում ֆենոմենալ ցուցանիշ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո առաջին մրցաշրջանն անցկացրեց անգլիական թիմում։

Նոր ակումբում իր առաջին մրցաշրջանում Հոլանդը հաղթեց Պրեմիեր Լիգայում, Չեմպիոնների Լիգայում և Անգլիայի գավաթում, ինչպես նաև դարձավ Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու։ Ընդհանուր առմամբ, Հոլանդը 53 խաղում խփել է 52 գոլ;