«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է իր նկատմամբ «Չելսիի» հետաքրքրությունը։
«Չգիտեմ։ Ճշմարտությունն այն է, որ ես երջանիկ եմ այստեղ, բայց երբեք չգիտես, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: «Ինտերի» հետ խնդիրներ չունեմ: Ես հիանալի հարաբերություններ ունեմ թիմի հետ և նրանց տրամադրության տակ եմ։ Ես կանեմ այն, ինչ ինձ կասեն»,- Օնանաի խոսքերն է մեջբերում Goal-ը։
27-ամյա դարպասապահը «Ինտերում» է հանդես գալիս անցած ամառվանից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, բաց է թողել 36 գոլ և 19 անգամ անառիկ է պահել դարպասը։