Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել Իսպանիա

28-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, ում պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, կարող է կարիերան շարունակել իսպանական թոփ-ակումբում։

Todofichajes-ի լրագրողների տեղեկություններով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ռաբյոն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։

Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։