Անգլիական գրանդը կարող է հրաժարվել Հարի Քեյնի տրանսֆերից

«Մանչեսթեր Յունայթեդը» ավելի ու ավելի վստահ է, որ չի հաջողվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, պնդում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմի» ղեկավարությունը չի ցանկանում բանակցել մանկունիանցիների հետ՝ Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» կողմից Քեյնի նկատմամբ հետաքրքրության ֆոնին։

Նախորդ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: