Նեյմարն անդրադարձել է Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշմանը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է փարիզյան ակումբի և «Բարսելոնայի» իր նախկին խաղընկերոջ, Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշումը։

«Ես արդեն գիտեի այս տեղափոխության մասին: Մեսսին իմ լավագույն ընկերներից մեկն է, որն ինձ ֆուտբոլն է նվիրել։ Ինձ բախտ է վիճակվել հանդիպել, միասին խաղալ, հետո ընկերացել ենք։

Ես արդեն գիտեի, որ նա կմեկնի Մայամի, մենք քննարկեցինք դա։ Ես ասացի նրան, որ այնտեղ լավ կլինի՝ քաղաքի և տեղի ապրելակերպի պատճառով։ Կարծում եմ՝ շատ ավելի հայտնի կդառնա։ Այսպիսով, ես կարծում եմ, որ բոլորը պետք է վայելեն նրա խաղը և դիտեն նրան, քանի որ ցավոք, ոչինչ հավերժ չէ», – Նեյմարի խոսքերը մեջբերում է NBA Brasil-ը։