Հաքան Չալհանօղլու․ «Ես կանեմ այն, ինչ կարող եմ»

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն գնահատել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում գոլ խփելու իր հնարավորությունները։

«Ես կանեմ այն, ինչ կարող եմ։ Մենք պատրաստ ենք, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել խաղը։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում կան ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, բայց դա ոչ մի բանի վրա չի ազդում։

Ես արդեն ոչ թե գոլի, այլ հաղթանակի մասին եմ մտածում։ Հուսով եմ՝ կարող ենք հաղթել»,- Չալքանօղլուի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա այսօր Ստամբուլում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին: