«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան որոշել է հեռանալ թուրինյան ակումբից, հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Լիվերպուլը»: Թիմի ղեկավարությունը իտալացուն գնահատում են 35 միլիոն եվրո։
25-ամյա հարձակվողը իտալական թիմում է հանդես գալիս 2022 թվականի ամառից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Նախորդ մրցաշրջանում Կիեզան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։