Դանիել Ֆարկեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Գերմանացի մարզիչ Դանիել Ֆարկեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ 46-ամյա գերմանացին կարող է գլխավորել «Լիդսը»։ Մասնագետով հետաքրքրված է նաև «Սելթիկը»:

Ֆարկեն Մյոնխենգլադբախի «Բորուսիան» գլխավորում էր նախորդ տարվա ամռանից, իսկ հունիսի 2-ին հեռացավ թիմից։

46-ամյա մասնագետի գլխավորությամբ ակումբը Բունդեսլիգայում զբաղեցրել է 10-րդ տեղը։