France Football ամսագրի կողմից կազմակերպվող «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա հոկտեմբերի 30-ին, և կանցկացվի Փարիզի «Շատլե» թատրոնում:
Տարվա 30 լավագույն ֆուտբոլիստների կոչման հավակնորդների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին:
Հավելենք, որ «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիրը ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման է: