Սոֆյան Ամրաբատի եղբայրը խոսել է կիսապաշտպանի ապագայի մասին

ԱԵԿ-ի հարձակվող Նորդին Ամրաբատը խոսել է իր եղբոր՝ «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի ապագայի մասին։

«Սոֆյանը գնալու է Իսպանիա. Նա ցանկանում է հասնել ամենաբարձր մակարդակին, և նրա ցանկությունն է խաղալ «Բարսելոնայում» չնայած կան ակումբներ, որոնք հետաքրքրված են Սոֆյանայով»,- Նորդինի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մարոկկացին իտալական թիմում հանդես է գալիս 2020 թվականի ամառից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։