Բրահիմ Դիասը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականը։

Հիշեցնենք, որ երկու մրցաշրջաններում Դիասը վարձավճարով խաղում էր «Միլանում»։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանն իտալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։