«Բավարիայի» պաշտպան Դեյլի Բլինդը կտեղափոխվի Լա Լիգա

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դեյլի Բլինդը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հայտնում է La Ser-ը:

Այս պահին պաշտպանը գտնվում է «Ժիրոնայում», որտեղ բանակցություններ է վարում ակումբի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենյան ակումբը մրցաշրջանի ավարտից հետո հաստատ չի երկարաձգի պայմանագիրը 33-ամյա հոլանդացու հետ։