Ջուդ Բելինգհեմը բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալում»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հաջողությամբ ավարտել է բուժզննումը՝ Մադրիդի «Ռեալի» համար։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում, ֆուտբոլիստի պաշտոնական տրանսֆերը կկայանա առաջիկա ժամերին։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացի կիսապաշտպանն արդեն պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ մինչև 2029 թվականը։

Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիան» հաստատել էր, որ Բելինգհեմի տեղափոխությունը «Ռեալ» համաձայնեցված է: