Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դեյլի Բլինդը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հայտնում է La Ser-ը:
Այս պահին պաշտպանը գտնվում է Ժիրոնայում, որտեղ բանակցություններ է վարում ակումբի հետ ապագա հնարավոր համագործակցության շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենյան ակումբը մրցաշրջանի ավարտից հետո չի երկարաձգի պայմանագիրը 33-ամյա հոլանդացու հետ։