Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է իտալացի մասնագետ Ֆրեդերիկ Մասարայի՝ ակումբի մարզական տնօրենի պաշտոնը լքելու մասին:
Մասնագետը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հուլիսից: Օրերս իտալական ակումբը հեռացրել էր, նաև տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիին:
Հիշեցնենք, որ «Միլանն» Իտալիայի ավարտված առաջնությունում վաստակած՝ 70 միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը և նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: