Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը կմեկնի Փարիզ

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն առաջիկա 24 ժամվա ընթացքում կժամանի Փարիզ՝ շարունակելու բանակցությունները ՊՍԺ-ի հետ, հայտնում է L’Équipe-ը։ Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեւ նախնական բանակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։

Հիշեցնենք, որ Նագելսմանը հեռացվել է «Բավարիայից» մարտի 24-ին և մինչև այժմ չի աշխատում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նագելսմանը ցանկանում է ՊՍԺ հրավիրել «Մոնակոյի» նախկին մարզիչ Թյերի Անրիին։