Մադրիդի «Ռեալը» մեծ գումար կտնտեսի Էդեն Ազարի հեռանալու շնորհիվ

Մադրիդի «Ռեալը» մեծ գումար կտնտեսի թիմի հարձակվող Էդեն Ազարի հեռանալու շնորհիվ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա բելգիացին հրաժարվել է գրեթե 7 միլիոն եվրոյից, ինչը նրա աշխատավարձի մի մասն է։

Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալն» ու Ազարը փոխադարձ համաձայնության են եկել 2022/23 մրցաշրջանի ավարտին պայմանագիրը խզելու վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Ազարին գնահատում է 5 միլիոն եվրո: