Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի հարձակվող Մարիանո Դիասի՝ ակումբից հեռանալու մասին։
«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունն ու ջերմությունը հայտնել Մարիանոյին, ով վեց մրցաշրջան է անցկացրել մեր հիմնական թիմի կազմում։ Ակումբը հաջողություն է մաղթում ֆուտբոլիստին և նրա ընտանիքին նոր փուլում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Դիասը «Ռեալում» հանդես է գալիս 2011 թվականից։ 2017/18 մրցաշրջանը նա անցկացրել է «Լիոնում», սակայն հետո կրկին վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։ 29-ամյա դոմինիկացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։