Դիեգո Սիմեոնե. «Նա պետք է վերադառնա, և մենք պետք է նրան տանք լավագույնը»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Ժուաո Ֆելիշի հետ կապված իրավիճակի մասին, ով մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։

«Նա պետք է վերադառնա, և մենք պետք է նրան տանք լավագույնը: Նա «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ է։

Ես, ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ։ Նրա բախտը չի բերել վնասվածքների հարցում, բայց մենք հավատում ենք Ֆելիշի ուժերին։»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում COPE-ը: