Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել Մերձավոր Արևելք

Ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն, ում պայմանագիրն  Լոնդոնի «Չելսիի» հետ շուտով ավարտվում է, կարող է լքել Եվրոպան և կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչներից մեկը։ Պոտենցիալ գնորդի անունը դեռ չի հաղորդվում։

Եթե ​​Կանտեն չհամաձայնի «թոշակառուների» հետ նոր պայմանագիր կնքել , ապա մեծ հավանականությամբ կընդունի տրանսֆերային առաջարկը։

Ֆրանսիացին «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից։ Անգլիական Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում Կանտեն ընդամենը յոթ հանդիպում է անցկացրել: