«Ատլետիկոն» ու «Չելսին» պայմանավորվել են Ժոաու Ֆելիշի հարցում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կմնա «Չելսիում» վարձակալության ժամկետի ավարտից հետո։ Լոնդոնցիները դեռ չեն պայմանավորվել «Ատլետիկոյի» հետ 23-ամյա ֆուտբոլիստի մարման հարցում, մինչդեռ անձամբ ֆուտբոլիստը, բազմիցս խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Պրեմիեր Լիգան։

Լրագրող Ռայան Թեյլորի խոսքով՝ հարձակվողին շուտով կառաջարկեն «Աստոն Վիլային» և Պրեմիեր Լիգայի մի շարք այլ ակումբների։ «Ատլետիկոն» պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին, բայց ցանկանում է զգալի գումար վաստակել տրանսֆերից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։