Հրապարակվել է Գերմանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի հայտացուցակը հունիսին կայանալիք ընկերական խաղերի համար:

Դարպասապահներ՝ Բերնդ Լենո («Ֆուլհեմ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Կևին Տրապ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»):

Պաշտպաններ՝ Մաթիաս Գինտեր («Ֆրայբուրգ»), Ռոբին Գոսենս («Ինտեր»), Բենյամին Հենրիքս («Լայպցիգ»), Տիլո Կերեր («Վեսթ Հեմ»), Լուկաս Կլոստերման, Դավիդ Ռաում (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Մալիկ Տշաու («Միլան»), Մարիուս Վոլֆ («Բորուսիա Դորտմունդ»):

Կիսապաշտպաններ՝ Յուլիան Բրանդտ, Էմրե Ջան (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Լեոն Գորեցկա, Յոզուա Կիմիխ, Ջամալ Մուսիալա (բոլորը՝ «Բավարիա»), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), Յոնաս Հոֆման («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ֆլորիան Վիրց («Բայեր»):

Հարձակվողներ՝ Նիկլաս Ֆուլկրուգ («Վերդեր Բրեմեն»), Կայ Հավերց («Չելսի»), Լերոյ Սանե («Բավարիա»), Կևին Շադե («Բրենթֆորդ»), Տիմո Վերներ («Լայպցիգ»):