«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պաշտպան Ժորդի Ալբայի՝ ակումբից հեռանալու կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ ասել է, որ ակումբը լքելու նրա որոշումը ֆինանսապես օգնեց կատալոնացիներին։
«Այս ընթացքում դուք ցույց տվեցիք ձեր մեծ նվիրվածությունը՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով ակումբին: Քչերն են ընդունակ դրան։ Նա ֆինանսապես օգնեց ակումբին՝ հրաժարվելով իր աշխատավարձի մի զգալի մասից։
Նա դա արեց, որպեսզի մեզ ազատություն տա ֆինանսական ֆեյր-փլեյի հարցում: Եվ ես դա ասում եմ հպարտությամբ, քանի որ դա ցույց է տալիս Ժորդիի անհատականությունը։ Դուք մեր տարբերանշանի մի մասն եք»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Sports.es-ը։
34-ամյա իսպանացու հետ պայմանագիրը, որն ուժի մեջ էր մինչև 2024 թվականը, կողմերի համաձայնությամբ խզվել է։ Ալբան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 459 հանդիպում՝ հիմնական կազմում հանդես գալով 11 տարի։