Դանիել Ֆարկեն լքեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Մրցաշրջանի համատեղ մանրամասն վերլուծությունը երկու կողմերին հանգեցրեց այս որոշմանը»,- ասվում է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունն ավարտեց 10-րդ հորիզոնականում և չի խաղա Եվրագավաթում: