«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին այլևս չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերի մեջ, հայտնում է Evening Standard-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել սենեգալցի ֆուտբոլիստին։ Անձամբ ֆուտբոլիստը՝ չի ցանկանում լքել անգլիական ակումբը շահավետ պայմանագրի պատճառով։ «Չելսիում» պաշտպանը շաբաթական 200 հազար ֆունտ է ստանում: Կուլիբալին լոնդոնյան ակումբ է տեղափոխվել անցած ամառ՝ «Նապոլիից»՝ կնքելով երկարաժամկետ պայմանագիր։
Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում Կուլիբալին անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։