Խոսեպ Գվարդիոլան՝ Սերխիո Բուսկետսին. «Գիտեմ, որ մարզիչ ես դառնալու»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբից հեռանալու նախօրեին զրուցել է «Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսի հետ։

Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ ֆուտբոլիստը թիմում 18 մրցաշրջան անցկացնելուց հետո այս ամառ կհեռանա ակումբից։

«Շնորհավորում եմ քեզ ակումբային կարիերայի կապակցությամբ, մենք քեզ շատ ենք սիրում:

Գիտեմ, որ մարզիչ ես դառնալու։ Ես քեզ կսպասեմ պահեստայինների նստարանին»,- ասել է Գվարդիոլան։

Գվարդիոլան և Բուսկետսը «Բարսելոնայում» աշխատել են 2008-2012 թվականներին։