Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն վստահեցնում է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, որտեղից առատաձեռն առաջարկ է ստացել։
Նշենք, որ 37-ամյա Մոդրիչը Մադրիդում հանդես է գալիս 2012 թվականից։