«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտարարել է, որ Լիգա 1-ի 38-րդ տուրի «Կլերմոնի» հետ տնային հանդիպումը վերջինը կլինի Լիոնել Մեսսիի համար փարիզյան ակումբի կազմում:
«Ես մեծ պատիվ եմ ունեցել մարզել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստին։ Հունիսի 3-ին կկայանա նրա վերջին հանդիպումը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:
Հուսով եմ, որ նրան լավ կընդունեն նոր վայրում»,- ասել է Գալտյեն։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» կամ կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։