Նեյմարը պատասխանել է Սաուդյան Արաբիայի ակումբի խոշոր առաջարկին

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբի խոշոր առաջարկը, հայտնում է Foot Mercato-ն:

Նշվում է, որ բրազիլացին հրաժարվել է 400 մլն եվրոյից։ Այս որոշման պատճառներից մեկը կարող է լինել գործընկերության պայմանագիրը քաթարական Qatar ընկերության հետ։

Ըստ մի շարք աղբյուրների՝ Նեյմարը ամռանը պետք է հեռանա Փարիզից։ Արտասահմանյան լրատվամիջոցները նրան կապում են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հետ: