Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանում թիմերը կխաղան ռետրո գնդակներով

Գերմանական Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ցուցադրել է այն գնդակները, որոնք կխաղարկվեն երկրի երկու բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոններում 2023/2024 մրցաշրջանում։ Գնդակները պատրաստված են ռետրո ոճով՝ ի պատիվ Բունդեսլիգայի 60-ամյակի։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Միայն վերջին տուրում մյունխենցիները կարողացան դուրս գալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Բորուսիային»:

Հավելենք, որ օգոստոսի սկզբին կմեկնարկի Գերմանիայի հաջորդ առաջնությունը։ Բունդեսլիգան ստեղծվել է 1963 թվականին։