«Բարսելոնան» ուսումնասիրում է Լիոնել Մեսսիի՝ թիմ վերադառնալու բոլոր հնարավոր տարբերակները

«Բարսելոնան» ուսումնասիրում է Լիոնել Մեսսիի՝ ակումբ վերադառնալու բոլոր հնարավոր տարբերակները։ Արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։

Հայտնի է, որ Մեսսին Սաուդյան Արաբիայի ակումբից ֆինանսապես ռեկորդային առաջարկ ունի, սակայն արգենտինացին ունի նաև կարիերան շարունակելու այլընտրանքային տարբերակներ։

Ֆինանսական դժվարություններ ունեցող «Բարսելոնան» դեռ պայմանագիր չի կքնել Մեսսիի հետ, սակայն, ըստ L’Equipe-ի, կատալոնական ակումբը բանակցություններ է վարում Դևիդ Բեքհեմի համասեփականատեր «Ինտեր Մայամիի» հետ՝ համաձայնության հասնելու համար, որը կբավարարի բոլոր երեք կողմերին։

Առաջարկվող գործարքի համաձայն՝ «Ինտեր Մայամին» գնելու է Մեսսիին և նրան վարձակալելու է «Բարսելոնային», ենթադրաբար 2024 թվականի ձմռանը: Այսպիսով, Մեսսին կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով, որպեսզի լավագույն մարզավիճակում լինի 2024 թվականի Կոպա Ամերիկայի մեկնարկին, այնուհետև հրաժեշտ տա «Բարսելոնային», լքել Եվրոպան և տեղափոխվել Մայամի։