«Բարսելոնան» ու «Ռեալը» կպայքարեն երիտասարդ տաղանդի տրանսֆերի համար

«Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգան ներկայումս գտնվում է բազմաթիվ եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում:

«Բարսելոնան» 21-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ակումբների թվում է, հայտնում է Fichajes-ը:

Միաժամանակ Մադրիդի «Ռեալը» համարվում է Վեյգային ձեռք բերելու ֆավորիտ։

Երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։

Հեղինակավոր transfermarkt պորտալի մասնագետները Գաբիի տրանսֆերը գնահատում են 30 մլն եվրո։ 2022/2023 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 39 հանդիպում, որոնցում խփել է ինը գոլ և չորս գոլային փոխանցում կատարել։